Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Շիրակի մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը
25/02/2015 14:30
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Շիրակի մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ:  

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները` նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակը, որով նախորդ տարվա արդյունքներով մարզը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, մարզում առկա 78438.5 հեկտար վարելահողերից 2014թ․ օպերատիվ տվյալներով մշակվել է 63695 հա (81.2%), նախորդ տարվա համեմատ 2830 հա ավել: 2015թ․ ըստ կանխատեսումների կմշակվի 65786 հա, նախորդ տարվանից 2091 հեկտարով ավել։ Նախարարը նշել է, նաև, որ արդեն 2175 հա ավել աշնանացան է կատարվել:  

Նախարարը նշել է նաև, որ նախորդ տարի մարզի գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել կարկտահարության պատճառով, որի դիմաց պետության կողմից ցուցաբերվել է աջակցություն:

Նախարարը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով կտրամադրվեն պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու:  

«Բացի այդ, օրերս կառավարության կողմից որոշում է ընդունվել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում գյուղատնտեսները կստանան հնարավորություն ձեռք բերել վարկեր ընդամենը 8% տոկոսադրույքով», – հավելել է իր խոսքում նախարարը:  

Անդրադառնալով անասնապահության ոլորտում գրանցված արդյունքներին` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզում ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է շուրջ 5.0%-ով, սակայն տավարի ընդհանուր գլխաքանակը նվազել է շուրջ 2.0%-ով:  

Նախարարը հատկապես կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի CARMAC շրջանակում մարզում արձանագրված արդյունքները: Մասնավորապես 16 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը բարելա­վելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա` թվով 27 անիվավոր տրակտորներ:  

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը` կոչ անելով համայնքների ղեկավարներին օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից : Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 8000-50.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորման չափով թվով 80 ծրագիր՝ նպատակ ունենալով ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը:  

Խոսելով գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքների մասին` նախարարը տեղեկացրել է, որ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջոցով 2013-14 թթ. հանրապետություն է ներկրվել և ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև լիզինգային եղանակով գյուղատնտեսներին են տրամադրվել 288 միավոր անիվավոր տրակտորներ համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, որից 22 միավորը տրամադրվել է Շիրակի մարզին: Լիզինգային եղանակով ձեռքբերման դեպքում տրակտորները տրամադրվել են 6 տարի ժամկետով, տարեկան 9% տոկոսադրույքով և 20% կանխավճարով:  

Ընդգծելով, որ հանրապետությունում ներկայումս շարունակվում է գյուղտեխնիկայի համալրումը, նախարարը նաև ավելացրել է, որ այժմ աշխատանքներ են իրականցվում ևս 8 միավոր հացահատիկահավաք կոմբայնների ներկրման ուղղությամբ:  

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Շիրակի մարզի Երազգավորս համայնքի ֆերմեր Ռազմիկ Մարգարյանը, իսկ ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06