Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Արտահանողներն արդեն կարող են «պետական մակարդակով» ապահովագրել իրենց ֆինանսական կորուստները
04/03/2015 23:38
Կիսվել

Արտահանողներն արդեն կարող են «պետական մակարդակով» ապահովագրել իրենց ֆինանսական կորուստները

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն այժմ արդեն պատրաստ է սկսել ապահովագրական ծառայությունների մատուցումը: Դիմելով գործակալությանը՝ արտահանողները հնարավորություն կստանան ոչ միայն պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից, այլ նաև ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական և այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին` ՀՀ կառավարության որոշմամբ, որպես Հայաստանի Հանրապետությունում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ փոքր և միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է այն դեպքերից, երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված տարաժամկետ վճարման ժամկետում չի կատարում առաքված ապրանքի դիմաց վճարման իր պարտավորությունները՝ պայմանավորված հետևյալ ռիսկերով.

• Առևտրային ռիսկ՝ գնորդի սնանկություն (անվճարունակություն) կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում,

• Քաղաքական ռիսկ՝ առևտրի կամ բանկային փոխանցումների սահմանափակման, արժույթի փոխարկման արգելքի կամ սահմանափակման, բնական աղետների, պատերազմական և այլ քաղաքական իրադարձությունների հետևանքով վճարման անհնարինություն:

Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններն են.

• Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետ` 1-6 ամիս,

• Ապահովագրական գումարի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի,

• Ապահովագրական ծածկույթի սահմանաչափ` արտահանման ապահովագրության  պայմանագրի արժեքի մինչև 85-90%-ը,

• Ապահովագրավճար՝ արտահանման գործարքի արժեքի 0.3%-1.1%՝ կախված ապահովագրության ժամկետից և արտահանման երկրից:

Գործակալությունը  գործունեության նախապատրաստական փուլում իրականացրել է ծառայությունների մշակման, անձնակազմի վերապատրաստման, ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգերի ներդրման, միջազգային փորձի ուսումնասիրության, անհրաժեշտ կապերի հաստատման և այլ աշխատանքներ:

Նշենք, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություն՝ ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ կապիտալով։ Ընկերությունն իրականացնում է ստանձնած ռիսկերի վերաապահովագրություն բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակություն վայելող Swiss Reinsurance Company Ltd. վերաապահովագրական ընկերության միջոցով։

Ապահովագրության պայմանագրի կնքման և ծառայության հետ կապված հարցերով գործարարները կարող են այցելել ՀԱԱԳ գրասենյակ՝ Վազգեն Սարգսյան փ. 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 405 սենյակ, կապվել ՀԱԱԳ մասնագետների հետ (010) 58-29-29 և (060) 46-29-29 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել ՀԱԱԳ կայքը՝ www.eia.am հասցեով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88