Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Պարզաբանում՝ հարկ վճարողների էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ
13/03/2015 22:12
Կիսվել

Պարզաբանում՝ հարկ վճարողների էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է պաշտոնական պարզաբանում՝ հարկ վճարողների էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից ներկայացված մտահոգությունները՝ կապված ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային համակարգերով հարկ վճարողների աշխատանքի հետ, հայտնում ենք հետևյալը.

2014 թվականից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում: Դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1. Հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ծրագրավորել որոշ հարկատեսակների հաշվարկների, հայտարարությունների նոր ձևերը,

2. ԵՏՄ անդամակցություն, որի արդյունքում  ներդրվում է լրիվ նոր ծրագրային ապահովման համակարգ,

3. Կուտակային վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմի փոփոխություններ, որոնց արդյունքում նախորդ երկու տարիներին կատարված էական ծավալի ծրագրավորման աշխատանքներ վերածրագրավորվել և շարունակվում են վերածրագրավորվել:

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ,   իրականացնում է Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: Այն նախատեսում է էլեկտրոնային կառավարման համակարգում նորագույն տեխնոլոգիաների կիրառություն, կայուն և կանխատեսելի համակարգի ձևավորում, որն ի վիճակի է լինելու առաջիկա տարիներին հարկ վճարողների համար ապահովել անխափան և արդիական սպասարկման ծառայություններ: 

Վերը նշվածը հաշվի առնելով` ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխություններին վերաբերվել ըմբռնումով` հաշվի առնելով դրանց ժամանակատար լինելը: Հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցներն այդ փոփոխությունները մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետների լրանալն ավարտելու համար»:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88