NIPPON STEEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.29 ԱՆԳԱՄ
Ճապոնական խոշոր մետալուրգիական Nippon Steel Corp. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2008-2009 Ֆինանսական տարում կրճատվել է 2.29 անգամ և կազմել 1.6 մլրդ դոլար, հասույթը կրճատվել է 1.2%-ով և կազմել 49.3 մլրդ դոլար, իսկ ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 37.2%-ով և կազմել 3.5 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության ակտիվների ընդհանուր ծավալը կրճատվել է 6.2%-ով և կազմել 50.4 մլրդ դոլար:
Ընկերությունը հրապարակել է նաև 2009թ. առաջին քառորդի ֆինանսական տվյալները, որոնց համաձայն այդ ժամանակահատվածում ընկերության կրած վնասը կազմել է 768.1 մլն դոլար, հասույթը կրճատվել է 28.9%-ով և կազմել 9.7 մլրդ դոլար: