HONDA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐՃԱՏՈՒՄ 71%-ՈՎ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Honda Motor Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կազմում է 186 մլրդ իեն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 25.4 մլրդ իեն: Հաշվետու ժամանակահատվածում համաշխարհային շուկայում պահանջարկը կրճատվել է 2.4%-ով:
Նշենք նաև, որ ընկերության կանխատեսումների համաձայն ընթացիկ ֆինանսական տարում համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, պահանջարկի շարունակական կրճատմամբ պայմանավորված, ընկերության շահույթը կկրճատվի ևս 71%-ով, իսկ վաճառքի ծավալները կկրճատվել 16%-ով: