ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41%-ՈՎ
2009թ. առաջին երեք ամիսների ընթացքում Դուբայում բնակարանների գները կրճատվել են մոտ 41%-ով: Նշենք, որ նախորդ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում բնակարանների գները կրճատվել էին ընդամենը 8%-ով: Գների կտրուկ անկումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում գործարարության հնարավորությունների կրճատմամբ: Որոշ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն անշարժ գույքի գների անկումը կլինի շարունակական: