Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
15/04/2015 10:34
Կիսվել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան շատ կարևոր է և ճանաչողական, քաղաքական ու հանրային պատկերացումների մեծ հնարավորություն կտա տիկին Բրասերին: Հանձնաժողովի նախագահը բոլոր ժամանակների համար կարևորել է ԵԽԽՎ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կայացման գործում:

Անդրադառնալով երկու կարևորագույն խնդիրներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ ժողովրդի և հայկական խորհրդարանի համար ամենազգայուն հարցերը եղել և մնում են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հանձնաժողովի նախագահը խոսել է վեհաժողովի օրակարգում գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անընդունելի և ոչ ճիշտ վերնագրով զեկույցի մասին՝ նշելով, որ չկա և չի եղել Ադրբեջանի օկուպացված տարածք հասկացություն. կա ԼՂՀ ժողովուրդ, ովքեր ուզում են ապրել ազատ և խաղաղ՝ տնօրինելով իրենց ճակատագիրը: «Նման բանաձևերը կարող են խիստ վնասել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ուստի մենք ակնկալում ենք ԵԽԽՎ հավասարակշիռ և ռացիոնալ մոտեցումը այս հարցում»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ որպեսզի ԵԽԽՎ պատգամավորներն ավելի իրատեսական լինեն իրենց գործողություններում, ցանկալի կլինի որ անձամբ լինեն ԼՂՀ-ում և անձամբ ծանոթանան իրերի իրական վիճակին և չտրվեն ադրբեջանական կեղծ, շինծու և հակահայկական տեղեկատվություններին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ նրա ճանաչումը և դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության խնդիրն է և պետք է ընկալվի որպես եվրոպական ու համամարդկային արժեքների կարևորագույն բաղադրիչ:

Արտակ Զաքարյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից, Թուրքիայի հետ փակ սահմաններից, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունից:

ԵԽԽՎ նախագահն իր հերթին կարևորել է խաղաղ զարգացումները տարածաշրջանում և հավաստիացրել, որ ԵԽԽՎ-ն չպետք է կողմնակալ գործողություններ իրականացնի. պետք է լսի բոլոր կողմերի կարծիքները և հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խնդիրների նկատմամբ:

Հանդիպմանը կարևորվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման հարցերը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91