Ինչպես Audi-ի նոր գործարանի կառուցման ծրագիրը վերածվեց VAG-ի ներսում իշխանության համար պայքարի
2026 թվականի հոկտեմբերին Audi ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ում նոր գործարան կառուցելու ծրագրի մասին։ Ձեռնարկության կառուցման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 4.2 մլրդ դոլար։ Նախագծին աջակցում են ինչպես ԱՄՆ-ի ղեկավարությունը, այնպես էլ Ջորջիա նահանգի իշխանությունները։ Ընդ որում՝ տեղական իշխանությունները պատրաստ են հարկատուների միջոցների հաշվին Audi-ին տրամադրել հարկային արտոնություններ և սուբսիդիաներ՝ միայն թե ընկերությունը կառուցի նոր գործարանը։
Սակայն այս նախագիծը տարաձայնություններ է առաջացրել VAG-ի ներսում։ Մասնավորապես, Volkswagen-ի վերահսկիչ խորհուրդը դեռևս չի հաստատել գործարանի կառուցումը։ Նոր ձեռնարկության տեղակայման հարցն արդեն ոչ այնքան լոգիստիկայի խնդիր է (թեև դա Audi-ին թույլ կտա խնայել ավելի քան 1 մլրդ դոլար՝ խուսափելով լրացուցիչ մաքսատուրքերից), որքան VAG-ի ներսում իշխանության համար պայքարի փորձաքար։
Volkswagen-ի վերահսկիչ խորհրդի մոտ կեսը կազմում են աշխատողների և IG Metall արհմիության ներկայացուցիչները։ Հենց նրանք են դեմ արտահայտվում նոր գործարանի կառուցմանը։ Բանն այն է, որ Volkswagen-ը շուտով պատրաստվում է փակել Գերմանիայի տարածքում գործող մի քանի ձեռնարկություն։ Միաժամանակ VAG-ը ցանկանում է մինչև 2030 թվականը սառեցնել աշխատավարձերի աճը։
Այդ պատճառով IG Metall-ը Audi-ից պահանջում է գերմանական արտադրական հարթակների պահպանման հստակ երաշխիքներ։ Այսինքն՝ արհմիությունը ցանկանում է, որ ընկերությունը հայրենիքում ապահովի իր աշխատակիցներին աշխատանքով, հակառակ դեպքում այն չի աջակցի ԱՄՆ-ում նոր գործարանի կառուցմանը։
Ներկայում Audi-ն կանգնած է բարդ ընտրության առաջ։ Մի կողմից՝ ընկերությանը անհրաժեշտ է նոր գործարան ԱՄՆ-ում, քանի որ տեղական շուկան կարող է զգալի եկամուտ ապահովել։ Մյուս կողմից՝ Audi-ն ստիպված է աջակցել գերմանական արդյունաբերությանը, որն արդեն դառնում է վնասաբեր։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

