ԱՊՊԱ-ի շուկայում անկում է
Մարտի 31-ի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 426 հազար 139 հատ: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է: Հունվարի 1-ի դրությամբ ՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել էր 439 հազար 460 հատ:
Հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ՝ 142 հազար 394 հատ: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է մոտ 33%:
Միևնույն ժամանակ, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը կազմել է 22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 13% մասնաբաժին, «ՌԵՍՈ»՝ 12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 12%, իսկ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը՝ 8%: