ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՌԵՍՈՐԱՆՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԸ
Ֆրանսիայի կառավարությունը շուտով երկրի խորհրդարան կներկայացնի ռեստորանների ավելացրած արժեքի հարկը (ԱԱՀ) մինչև 5.5% կրճատելու մասին նոր օրինագիծ: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լեգարդը նշել է, որ սույն օրինագիծը կհանգեցնի նրան, որ վերոնշյալ ոլորտում ծառայությունների գները կնվազեն և դա իր հերթին կնպաստի ոլորտի աշխատակիցների աշխատավաձի բարձրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշենք նաև, որ Համաշխարհային Բանկի հետազոտությունների համաձայն խոզի գրիպի պատճառով ռեստորանային բիզնեսի ոլորտը շուտով կարձանագրի 20%-ոց անկում: