Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Նախագահը Ծաղկաձորում մասնակցել է Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնության պաշտոնական բացման արարողությանը
18/04/2015 16:26
Կիսվել

Նախագահը Ծաղկաձորում մասնակցել է Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնության պաշտոնական բացման արարողությանը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:

Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ:

Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում:

Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին և մրցաշարին հետևող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ և հաջողություն:

Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երևանում, այլ նաև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ 2015թ. և՛ Հայաստանի, և՛ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ,  որոնք իրենց մեջ ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ: «Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, և ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր ու մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից խաղերի: Թո՛ղ հաղթեն լավագույնները»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39