
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը 160 մլրդ դոլար է կորցրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանն արդեն կորցրել է 160 մլրդ դոլար: Նախագահը մանրամասնել է, որ էներգակիրների գների անկումն անմիջապես ազդել է ռուբլու վրա, և որպեսզի երկրի խնայողությունները չկորչեն, իրենք ստիպված բաց են թողել ռուբլու փոխարժեքը:
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ՌԴ տնտեսության վրա ճնշումներն արդեն մեղվել են: