FRANCE TELECOM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.6%-ՈՎ
Եվրոպայում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ֆրանսիական France Telecom SA ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին քառորդում ընկերության հասույթը կրճատվել է 2.6%-ով և կազմել 12.685 մլրդ եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել էր 13.027 մլրդ եվրո: Ընկերության չհարկված շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 4.4%-ով և կազմել 4.3 մլրդ եվրո:
Նշենք, որ France Telecom SA (Orange) ընկերութունն արդեն մուտք է գործել հայաստանյան շուկա որպես բջջային հեռախոսակապի երրորդ օպերատոր: