ARCELORMITTAL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 816 ՄԼՆ ԵՎՐՈ
ArcelorMittal ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասն ընթացիկ տարվա առաջին քառորդում կազմել է 816 մլն եվրո, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,582 մլրդ եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 41,7%-ով և կազմել 11,606 մլրդ եվրո: Հիշեցնենք, որ ArcelorMittal ընկերությունը ձևավորվել է 2006թ.` եվրոպական Arcelor և հնդկական Mittal Steel ընկերությունների միավորմամբ: