Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա:
Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:
Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին:
Հանդիպումներ են նախատեսված նաև Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության պաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:
Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: