
Ի՞նչ անուններ են նախընտրում հայ ծնողներն իրենց փոքրիկների համար
2014 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 43 հազար 31 երեխա` 20 հազար 162 աղջիկ և 22 հազար 869 տղա: Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ: Նորածիններին ամենաշատը տրվող անունների ցուցակը ներկայացնում ենք ստորև.
Աղջիկների ամենատարածված անուններն են.
-
Նարե 866
-
Մարի 700
-
Միլենա 683
-
Մանե 675
-
Անի 543
-
Մարիա 531
-
Անահիտ 529
-
Մարիամ 514
-
Էլեն 514
-
Անգելինա 491
Տղաների ամենատարածված անուններն են.
-
Դավիթ 1543
-
Նարեկ 1169
-
Ալեքս 688
-
Գոռ 633
-
Տիգրան 633
-
Հայկ 606
-
Արման 502
-
Արթուր 495
-
Էրիկ 492
-
Ալեն 484