18/05/2015 22:18
Շինարարության ոլորտում կա բարձր կենտրոնացվածություն
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հանրապետությունում իրականացվել են 42,50 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով շինարարական աշխատանքներ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ հաշվետու երեք ամսվա ընթացքում իրականացված շինարարության համախառն ծավալի ավելի քան 50%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Հունվար-մարտին մայրաքաղաքում իրականացվել է 22,24 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6.5%-ով:
Միևնույն ժամանակ, շինարարության համախառն ծավալի 13.9%-ը բաժին է ընկել Լոռու մարզին, 9.3%-ը՝ Կոտայքի մարզին, 6.1%-ը՝ Սյունիքի մարզին, 4.9%-ը՝ Տավուշի մարզին:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մասնավոր ընկերությունները մեր երկրում իրականացրել են 21,78 մլրդ ՀՀ դրամի շինարարություն՝ ապահովելով շինարարության համախառն ծավալի շուրջ 51%-ը: Շինարարության ընդհանուր ծավալում իրենց մասնաբաժնով երկրորդ տեղում տնային տնտեսություններն են: Բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կազմել են 10,67 մլրդ ՀՀ դրամ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
