Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Կարկուտը 1.1 մլրդ դրամի վնաս է պատճառել
19/05/2015 10:47
Կիսվել

Կարկուտը 1.1 մլրդ դրամի վնաս է պատճառել

Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ նախարարության ներկայացուցիչները մեկնել են համայնքներ և համայնքների ղեկավարների, մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ տեղում իրականացրել համապատասխան ուսումնասիրություններ և դիտարկումներ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի , Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր և Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ և Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ: Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներից` 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ, որից 836 մլն դրամը` պտղատու այգիներից, իսկ շուրջ 306 մլն դրամը` խաղողի այգիներից:

Մասնավորապես Արմավիրի մարզի թվով 7 համայնքներում տուժած պտղատու այգիների տարածքը կազմում է շուրջ 539.5, իսկ խաղողի այգիներինը` 122 հեկտար: Ընդ որում, պտղատու և խաղողի այգիների բերքի կորուստը կազմում է 20-90% : Արագածոտնի մարզի երկու համայնքներում տուժել են 329 հեկտար պտղատու այգիներ (վնասը`մոտ 20-60%) և 50 հեկտար խաղողի այգիներ (30-60%): Վայոց ձորի 3 համայնքներում տուժել են շուրջ 190.4 հեկտար պտղատու այգիներ (30-75%) և շուրջ 223 հեկտար խաղողի այգիներ (50-75%):

Դիտարկումները ցույց են տալիս, որ մայիսի 15-ի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի և խաղողի արտադրության ծավալների վրա:

Տարեկան հանրապետությունում կարկտահարությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են կրում 150-200 համայնքներ, սակայն վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են հասցվող վնասի չափերը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88