Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գյուղնախարարն ընդունել է ֆրանսիացի գինեգործներին
20/05/2015 16:04
Կիսվել

Գյուղնախարարն ընդունել է ֆրանսիացի գինեգործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով:

«Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտների զարգացումն ավելի է կարևորվում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս կապակցությամբ Սերգո Կարապետյանն ընդգծել է Հայաստանում հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելուհեռանկարով:

Նշելով, որ միջազգային, այդ թվում` ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի նաև հայկական կաթնամթերքը, նախարարը կարևորել է համագործակցության զարգացումը պանրագործության ոլորտում:

Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է տեղական սորտերի վերականգնման և պահպանման այգի, նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր նախաձեռնությունը ևս կհետաքրքրի ֆրանսիացի մասնագետներին:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ այցի ընթացքում ծանոթանալով հայ գինեգործության ավանդույթներին, համոզվել են`ՀՀ-ում այս ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ: Որպես խաղողագործության և գինեգործության բնագավառներում փոխգործակցության ընդհանուր եզրեր` ֆրանսիացի փորձագետները մատնանշել են, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման, հայկական խաղողի տեսականու դասակարգման նպատակով տեխնիկական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի ներդրումային և արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը:

Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Հայաստանում կատարված դիտարկումների արդյունքներն առաջիկայում կամփոփվեն մեկ փաստաթղթի մեջ և կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Ֆրանսիացի պատվիրակները նաև վստահեցրել են, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կփոխանցեն իրենց երկրի շահագրգիռ կողմերին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայ-ֆրանսիական գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2