ԱՎՏՈԴՈՂԵՐ ՉԵՆ ԳՆՈՒՄ, GOODYEAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 333 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ավտոդողերի ամերիկյան խոշորագույն արտադրող Goodyear Tire & Rubber Co. ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերությունը 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթաքում կրել է 333 միլիոն դոլարի վնաս: Նշենք, որ արդեն երկրորդ եռամսյակն է ինչ ընկերությունը աշխատում է վնասներով: 2008թ.-ի չորրորդ քառորդում ընկերությունը կորցրել էր 330 միլիոն դոլար:
Ընկերության ղեկավարությունը սույն ցուցանիշները բացատրում է տնտեսական ճգնաժամի պատճառով իրենց արտադրանքի նկատամամբ պահանջարկի կտրուկ անկումով: