
STARBUCKS ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 77%-ՈՎ
Sturbacks ընկերության կողմից տարածված հաղրոդագրության մեջ ասվում է, որ ծախսերի կրճատման ծրագրի համաձայն ԱՄՆ-ում փակված 123 սրճարանների պատճառով ընկերության զուտ շահույթը 2009թ.-ի առաջին քառորդում կրճատվել է 77%-ով և կազմել է 25 միլիոն դոլար, իսկ եկամուտը կրճատվել է 7.6%-ով և կազմել է 2.6 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ընկերությունը, ճգնաժամից դուրս գալու համար, անցյալ տարի ծախսերի կրճատման ծրագիր էր մշակել, ըստ որի ամբողջ աշխարհում պետք է փակվեին մոտ 960 սրճարաններ: Ընկերության փոխնախագահ Թրոյ Էլսթիդը նշել է, որ իրենք գոհ են ընկերության վերակառուցման գործընթացից և արդյունքում կստանան շատ ավելի կայուն և առողջ բիզնես մոդելով աշխատող ընկերություն: