BrandZ 2015. Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդները
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր տեմպերը և շուկայում առկա սուր մրցակցությունը նպաստում են ընկերությունների կողմից բրենդների առաջխաղացման և սեփական արտադրանքի նկատմամբ հաճախորդների նվիրվածության ձեռքբերման ուղղությամբ հետաքրքիր քայլերի մշակմանն ու իրականացմանը, որի արդյունքում էլ վերջին մեկ տարվա ընթացքում տեխնոլոգիական բրենդները զգալի թանկացել են:
Millward Brown գործակալության կողմից հրապարակված՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշի համաձայն, տեխնոլոգիական ոլորտի 20 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 24%-ով:
Տեխնոլոգիական աշխարհի 20 ամենաթանկ բրենդների ընդհանուր վարկանիշը ներկայացնում ենք ստորև.
-
Apple, բրենդի արժեքը՝ 246,992 մլրդ դոլար
-
Google, բրենդի արժեքը՝ 173,652 մլրդ դոլար
-
Microsoft, բրենդի արժեքը՝ 115,500 մլրդ դոլար
-
IBM, բրենդի արժեքը՝ 93,987 մլրդ դոլար
-
Tencent, բրենդի արժեքը՝ 76,572 մլրդ դոլար
-
Facebook, բրենդի արժեքը՝ 71,121 մլրդ դոլար
-
Baidu, բրենդի արժեքը՝ 40,041 մլրդ դոլար
-
SAP, բրենդի արժեքը՝ 38,225 մլրդ դոլար
-
HP, բրենդի արժեքը՝ 23,039 մլրդ դոլար
-
Oracle, բրենդի արժեքը՝ 21,680 մլրդ դոլար
-
Samsung, բրենդի արժեքը՝ 21,602 մլրդ դոլար
-
Accenture, բրենդի արժեքը՝ 20,183 մլրդ դոլար
-
Intel, բրենդի արժեքը՝ 18,385 մլրդ դոլար
-
Cisco, բրենդի արժեքը՝ 16,060 մլրդ դոլար
-
Siemens, բրենդի արժեքը՝ 15,496 մլրդ դոլար
-
Huawei, բրենդի արժեքը՝15,335 մլրդ դոլար
-
LinkedIn, բրենդի արժեքը՝ 12,200 մլրդ դոլար
-
Twitter, բրենդի արժեքը՝ 11,447 մլրդ դոլար
-
Sony, բրենդի արժեքը՝ 7,989 մլրդ դոլար
-
Adobe, բրենդի արժեքը՝ 7,399 մլրդ դոլար