Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Նորիկ Նազարյան. «Գյուղվարկերի սուբսիդավորումն օգնում է կանխել արտագաղթը»
03/06/2015 20:14
Կիսվել

Նորիկ Նազարյան. «Գյուղվարկերի սուբսիդավորումն օգնում է կանխել արտագաղթը»

Մայիսի 14-ին կառավարությունը հայտարարեց, որ շարունակելու է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը և այս տարի բոլոր գյուղվարկերը սուբսիդավորելու է  6 տոկոսով՝ մինչ այս սահմանված 4 տոկոս և 6 տոկոս տարբերակված սուբսիդավորման փոխարեն: Բացի այդ, այս տարի գյուղատնտեսության վարկավորման համար լրացուցիչ 10 մլրդ դրամ կտրամադրվի պետբյուջեից: Հաշվի առնելով, որ մատչելի տոկոսադրույքներով վարկերի ծրագրի  շուրջ 95%-ն իրականացնում է Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, «Բիզնես 24»-ը սուբսիդավորման ծրագրի ներկայիս ընթացքի, ինչպես նաև կառավարության կողմից հայտարարված փոփոխությունների մասին զրուցել է Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Նորիկ Նազարյանի հետ:

– Պրն. Նազարյան, ինչպե՞ս կգնահատեք գյուղացիական տնտեսությունների ներգրավվածությունը մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման այս ծրագրին, որն իրականացվում է արդեն 5 տարի: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կառավարության կողմից ընդունած որոշումը՝ հատկացնել լրացուցիչ գումար և սուբսիդավորումը իրականացնել համատարած 6 տոկոսին համարժեք մասով:

– Ֆերմերային տնտեսությունների շրջանում այս վարկատեսակն ունի մեծ պահանջարկ, և նոր փոփոխությունների հետ կապված արձագանքները բավականին դրական են: Իհարկե, մինչ փոփոխությունն էլ այս վարկերը, կարելի է ասել, բավականին մատչելի էին, իսկ ևս 2%-ով սուբսիդավորումը վարկատեսակը դարձնում է առավել մատչելի և պահանջված: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, կարևոր նշանակություն ունի մեր տնտեսության համար: Ես վստահ եմ, որ այն օգնում է կանխել արտագաղթը: Մատչելի վարկային միջոցները հնարավորություն են տալիս գյուղացուն նվիրվել հողին: Ծրագրի հետ կապված միակ խնդիրն այն է, որ ամբողջ պահանջարկը բավարարելն անհնար է: Սրանով է պայմանավորված, որ կառավարությունը ընդունեց լրացուցիչ գումար հատկացնելու որոշումը: Մենք նախատեսում ենք այս լրացուցիչ 10 մլրդ դրամից շուրջ 3 մլրդ դրամը տեղաբաշխել մինչև հուլիս ամսվա վերջ, մնացյալ 7 մլրդ դրամը՝ մինչև տարեվերջ:

– Հատկացվող վարկի առավելագույն շեմը 3 մլն դրամ է, մարման ժամկետը՝  2 տարի: Փաստացի որքա՞ն է կազմում տրամադրվող վարկերի միջին գումարը: Արդյո՞ք վարկի սահմանաչափը և ժամկետները չեն առաջացնում դժգոհություններ:

– Առավելագույն 3 մլն դրամ սահմանաչափը թույլ է տալիս ծածկել փոքր ֆերմերային տնտեսությունների պահանջարկը կարճաժամկետ վարկային միջոցների նկատմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի շուրջ 90%-ը ուղղվում է շրջանառու միջոցների ձեռքբերմանն ու ընթացիկ այլ ծախսերի կատարմանը: Գյուղացիական տնտեսություններին, իհարկե, անհրաժեշտ են ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ մատչելի վարկային միջոցներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու նաև ներդրումային ծրագրեր: Բայց, քանի որ ծրագրով տրամադրվող վարկերը կարճաժամկետ են, դրանք օգտագործվում են առավելապես շրջանառու միջոցների ձեռքբերման համար: Ինչ վերաբերում է գյուղվարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով տրամադրվող վարկերի միջին գումարին, ապա այս տարվա համար այն կազմում է 650 հազար դրամ: Նախորդ տարի 940 հազար դրամ էր: Այս տարի ցուցանիշն ավելի փոքր է, քանի որ ծրագրի շրջանակում մեզ հատկացված գումարը, 2014 թվականի համեմատ, 2 մլրդ դրամով պակաս էր և կազմում էր մոտ 5 մլրդ դրամ: Քանի որ պահանջարկը մեծ էր, հնարավորինս շատ ֆերմերային տնտեսություններ ներգրավելու նպատակով բանկը կրճատեց տրամադրվող վարկերի միջին չափը:

– Ծրագրով տրամադրվող վարկերի պայմանների ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի բավարարվի ամբողջական պահանջարկը և դրական ազդեցությունն ավելի զգալի լինի:

– Ծրագրում փոփոխությունները կապված են մեր կառավարության հնարավորությունների հետ: Լավ կլիներ, եթե երկարաձգվեին վարկերի տրամադրման ժամկետները: Սա հնարավորություն կտար գյուղացիական տնտեսություններին առավել մեծ վստահությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: Տոկոսադրույքի առումով կարող եմ ասել, որ այն շատ մատչելի է: Ընդհանուր առմամբ, այս վարկատեսակը շուկայում ամենամատչելին է: Տրամադրվող գումարի չափի հետ կապված, կարծում եմ՝ եթե շեմը լիներ ավելի բարձր, մեծ թվով գյուղացիական տնտեսություններ, այդ թվում նաև խոշոր ֆերմային տնտեսությունները կարող էին օգտվել այս մատչելի վարկային միջոցներից:

– Որքա՞ն է կազմում ծրագրով տրամադրվող վարկերը մասնաաժինը բանկի կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալում:

– Սուբսիդավորման ծրագրով տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է 17 մլրդ դրամ: Կանխատեսում ենք, որ մեկ ամիս հետո ցուցանիշը կգերազանցի 20 մլրդ դրամը: Բանկի ընդհանուր գյուղատնտեսական վարկերի պորտֆելում սուբսիդավորման ծրագրով տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմում է մոտ 24%:

– Որքա՞ն է կազմում բանկի չաշխատող ակտիվների ընդհանուր ծավալում գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը:

– Գյուղացիական տնտեսությունները մեր ամենապարտաճանաչ վարկառուներն են: Բանկի չաշխատող վարկային պորտֆելում գյուղվարկերի մասնաբաժինը կազմում է 3.3%, ինչը գնահատվում է որպես թույլ ռիսկային:

– Գյուղատնտեսության վարկավորման ոլորտում կարևորագույն խնդիրներից մեկը գյուղացիական տնտեսությունների ֆինանսական գրագիտության պակասն է. վարկային պայմանագիրը մանրամասն չկարդալու, պայմաններին ամողջությամբ տեղեկացված չլինելու պատճառով գյուղացիները ժամանակին չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները և արդյունքում հայտնվում են դատարաններում: Ո՞ր է բանկի մոտեցումը այս հարցում:

– Մեր բանկում սպասարկվող գյուղացիական տնտեսությունների մասով այնքան էլ համաձայն չեմ, որ կա ֆինանսական գրագիտության պակաս: 1996 թվականից մենք աշխատում ենք գյուղացիական տնտեսությունների հետ, և այսօր մեզ մոտ բանկ – գյուղացի հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Մինչ վարկի տրամադրումը հանդիպումներ են տեղի ունենում գյուղացիական տնտեսությունների հետ, նոր վարկատեսակի ներդրման կամ վարկերի պայմանների փոփոխման հետ կապված քննարկումներ են կազմակերպվում գյուղացիական փոխօգնության միավորումների հետ: Գյուղերում դատական գործընթացներ մենք սկսում ենք ամենածայրահեղ դեպքում: Եթե գյուղացին ունի վարկի մարման հետ կապված խնդիրներ, մենք փորձում ենք ցուցաբերել անհատական մոտեցում և կնքել լրացուցիչ պայմանագիր՝ տրամադրելով վարկի մարման նոր ժամկետներ: Այս կերպ աշխատելն ավելի արդյունավետ է: Տարիների համագործակցության արդյունքում մեր բանկի և գյուղացու միջև ձևավորվել են վստահելի հարաբերություններ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2