Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը
15/06/2015 16:55
Կիսվել

Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, գիտնականներ, դասախոսներ, պաշտոնյաներ:

Հանրագիտարանը պարունակում է համապարփակ տեղեկություններ ՀՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական գիտությունների, հարակից տնտեսության ճյուղերի և բնագավառների վերաբերյալ, տեղեկությունների ոլորտում էական ներդրում ունեցած հայ գիտնականների, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում գյուղատնտեսության ասպարեզում աչքի ընկած, պետական պարգևների արժանացած անձանց մասին: Լուսաբանված են գյուղատնտեսության ոլորտի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ հանրագիտարանի ստեղծմանը նախորդել է շուրջ երկու տարվա հսկայածավալ և գնահատելի աշխատանք և շնորհակալություն է հայտնել հանրագիտարանի ստեղծման գործում իրենց ավանդը ներդրած անձանց և կազմակերպություններին:

«Հաշվի առնելով, որ գյուղա­տնտե­սությունը մեր երկրում համարվում է տնտեսության գերակա ոլորտ` մենք առանձնակի կարևորում ենք նաև հայ գյուղացու և գյուղատնտեսության ոլորտի աշխատողների իմացության մակարդակի բարձրացումը, որին, հուսով ենք, մեծապես կնպաստի հրատարակված հանրագիտարանը», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսական հանրագիտարանը` որպես թեմատիկ հանրագիտարան առաջինը լինելով, ամբողջացնում է նաև Հայաստանի գյուղատնտեսության անցյալի ու ներկայի պատմությունը, ուստի այն գյուղի աշխատավորից, գյուղատնտեսության տնտեսավարողներից բացի, կարող է օգտակար լինել նաև մասնագետների լայն շրջանակների և ուսանողների համար:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին, կարևորելով նման նախաձեռնությունը, նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեր երկրի ամենաակտիվ գործող գերատեսչությունն է, որն աչքի է ընկնում գյուղատնտեսության ոլորտին նվիրված բազմաթիվ միջոցառումների հաճախակի կազմակերպմամբ, և այսօրվա նախաձենությունն այդ ակտիվության դրսևորումներից մեկն է: Նա նաև հավելել է, որ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունի տարիների վաղեմություն, և նախարարության ներկայացուցիչները մշտապես պատրաստակամություն են հայտնել կիրառել ԳԱԱ աշխատակիցների գիտական նորույթները` ի նպաստ ոլորտի զարգացման:

Միջոցառման ավարտին հանրագիտարանի մշակման և հրատարակման գործում արդյունավետ և արգասաբեր աշխատանքներ իրականացնելու համար Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Տիգրան Մեծ հրատարակչության» և նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84