ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՋՈՐԴ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը և սենատը երեկ հաստատել են հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախնական ծրագիրը: Բյուջեի ընդհանուր ծավալը ըստ ներկայացված բյուջեի նախնական ծրագրի կազմում է 3,4 տրիլիոն դոլար: Բյուջեի այս ծրագրով կոնգրեսը նախատեսել է պետական ծախսերի առավելագույն կրճատումներ: Այժմ բյուջեի նախնական ծրագիրը կքննարկվի պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում և հետո միայն կընդունվի բյուջեի վերջնական ծրագիրը: Նշենք, որ նոր ֆինանսական տարին կսկսվի հոկտեմբերի 1-ից: