Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել 50%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 95 941 տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 50%-ով:
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 2.7%-վ և կազմել 4 643 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն իրենց հերթին կրճատվել են 2.3%-ով և կազմել 3 312.3 տոննա: