Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզում հետևել է բերքահավաքի աշխատանքներին
18/06/2015 19:32
Կիսվել

Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզում հետևել է բերքահավաքի աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին:

Այցի ընթացքում նախարարը հավաստիացել է` բոլոր նշված համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, գյուղացիները գոհ են, տարին բերքառատ է, խնդիրներ այստեղ գրեթե չեն եղել:

Եղեգնուտցի ֆերմեր Սերյոժա Կարապետյանը, ով այս տարի իր տնտեսությունում 15 հեկտար տարածքի վրա սմբուկի և ևս 2 հեկտարի վրա ձմերուկի մշակություն է իրականացրել, արդեն սմբուկի առաջին բերքը հավաքել է. ծավալներից ու որակից գոհ է, եղանակային պայմանները բարենպաստ են, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով: Ֆերմերը հատկապես ձմերուկի բարձր բերք է ակնկալում, որի բերքահավաքը կսկսվի արդեն մի քանի օրից:

Վարդանաշեն համայնքում նախարարը եղել է տեղի ջերմոցային տնտեսություններից մեկում, որտեղ այս տարի շուրջ 1000 քմ տարածքի վրա բանջարեղեն է աճեցվել` լոլիկ, վարունգ և պղպեղ: Արտադրանքը հիմնականում իրացվում է տեղական շուկայում:

Մարզի Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում էլ կեռասի և ծիրանի բերքահավաքի եռուզեռ էր: Այստեղ նույնպես բերքը գյուղացիներին գոհացնում է. պտղի ապրանքային տեսքը լավն է, ինչը թույլ է տալիս մեծածավալ արտահանումներ իրականացնել:

«Արմավիրի մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք է սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան` 2014 թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց և 2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց:

Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ ավելանալու են, այս տարի ընդհանուր առմամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավել է:

Նախարարի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ նույնպես չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45