Որո՞նք են աշխարհի ամենախաղաղասեր երկրները
Չնայած վերջին տարիներին աշխարհի տարբեր մասերում աճել է աշխարհաքաղաքական լարվածությունը և բռնությունը, խաղաղության համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ կայուն: Նման եզրակացության են եկել գլոբալ խաղաղությանը նվիրված զեկույցի՝ Global Peace Index-ի հեղինակները:
Ըստ զեկույցի՝ չորս տարածաշրջանում՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում (ներառյալ Կարիբյան երկրամասը), գրանցվել է խաղաղության կայունացում, իսկ հինգ տարածաշրջանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում և Եվրասիայում, Հարավային Ասիայում և Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, գրանցվել է խաղաղության ինդեքսի անկում:
Գլոբալ խաղաղության ինդեքսում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 162 երկիր: Հայաստանը վարկանիշում 91-րդն է: Վրաստանը հայտնվել է 79-րդ տեղում, Ադրբեջանը՝ 132-րդ տեղում:
Աշխարհի 10 ամենախաղաղասեր երկրները՝
-
Իսլանդիա
-
Դանիա
-
Ավստրիա
-
Նոր Զելանդիա
-
Շվեյցարիա
-
Ֆինլանդիա
-
Կանադա
-
Ճապոնիա
-
Ավստրալիա
-
Չեխիա
Աշխարհի 10 ամենաքիչ խաղաղասեր երկրները՝
-
Սիրիա
-
Իրաք
-
Աֆղանստան
-
Հարավային Սուդան
-
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
-
Սոմալի
-
Սուդան
-
Կոնգո
-
Պակիստան
-
Հյուսիսային Կորեա
Քարտեզը մեծացնելու համար սեղմեք այստեղ:
Ամբողջական զեկույցը կարդալու համար սեղմեք այստեղ: