
Վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյա օրն է: Նախագահը դառնում է 61 տարեկան: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական խոսք է հղել նախագահին.
Մեծարգո նախագահ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն: