Սոցիալական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Ucom-ի «Recognize 1915» նախագծի շրջանակներում հայ գիտակները մեկնեցին Արևմտյան Հայաստան
01/07/2015 16:59
Կիսվել

Ucom-ի «Recognize 1915» նախագծի շրջանակներում հայ գիտակները մեկնեցին Արևմտյան Հայաստան

Այսօր մի խումբ հայ գիտակներ ուղևորվեցին Արևմտյան Հայաստան: «Յուքոմ» ընկերությունը, հանդիսանալով «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» խաղի աջակից և հովանավոր, 2015 թվականի երկու եթերաշրջանների հաղթողներին նվիրել էր պատմական և շատ հիշարժան մի մրցանակ՝ շրջագայություն դեպի Արևմտյան Հայաստան: Բացի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ակումբի գիտակներից շրջագայությանը միացել են նաև «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» ծրագրի կամավորները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915-2015 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ» (http://armeniangenocide100.org/) կայքում «Պատմիր քո պատմությունը» խորագրում լավագույն պատմությունները ներկայացրած մասնակիցները:

Շրջագայության ընթացքում 29 հոգուց բաղկացած խումբը կայցելի Կարս, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ, Դիարբեքիր, Անի:  Մասնակիցները կծանոթանան հայոց պատմության կոթողներին և պատմամշակութային արժեքներին՝ Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Սբ. Կիրակոս եկեղեցի, Անահիտի, Արամազդի, Վահագնի հսկա արձաններ, Անիի Մայր Տաճար, կայցելեն այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Դարոյնքի բերդը, Իսհակ փաշայի պալատը, Վանի բերդը, Մհերի դուռը, Արածանի, Սուլուխի կամուրջը, Սասունի, Բինգյոլի լեռները, Էրզրում, Սանասարյան վարժարանը, Բասեն, Հովվի կամուրջը և այլն:

Մրցանակների արժանացած մասնակիցների ուղևորաության բոլոր ծախսերը հոգում է «Յուքոմ» ընկերությունը:

Ուղևորությունն իրականացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում:

«Ճանաչեք 1915» նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաև տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29