Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 52728.72-5.20 TOPIX - 3575.84-3.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25408.46-1.35 SSEC - 4096.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
09/03/2026  CBA:  USD - 377.29-0.02 GBP - 503.49+0.12
09/03/2026  CBA:  EURO - 436.15-0.66
09/03/2026  CBA:  GOLD - 62198+282 SILVER - 998.8-22.8
Այս տարվա 10 լավագույն սմարթֆոնները
07/07/2015 20:43
Կիսվել

Այս տարվա 10 լավագույն սմարթֆոնները

Ամերիկյան Forbes պարբերականի վերլուծաբանները կազմել են լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Այն կազմելու համար վերլուծաբաններն ուսումնասիրել և առանձնացրել են վերջին մեկ տարվա ընթացքում շուկայում հայտնված սմարթֆոնները և յուրաքանչյուրի առավելությունները հաշվի առնելով՝ ներկայացրել լավագույնների տասնյակը: Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1./2. Samsung Galaxy S6 և Galaxy S6 Edge

Արտադրության բարձր որակի և թարմացված ֆունկցիաների շնորհիվ Samsung Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները համարվում են այս տարվա լավագույնները: Samsung Galaxy S6-ն արժե £749, իսկ Galaxy S6 Edge-ը՝ $949: Սմարթֆոնների էկրանը 5.1 դյույմ է: Galaxy S6-ի մարտկոցի հզորությունը 2600 մԱ/ժ է, իսկ Galaxy S6 Edge-ինը՝ 2550 մԱ/ժ: Տեսախցիկները՝ 16 մպ (դիմային) և 5 մպ (հետնամասային): Սմարթֆոնները աշխատում են Android օպերացիոն համակարգով: Սմարթֆոնների առավելություններից է անլար սնուցման հնարավորությունը:

3. HTC One M9

Ամբողջովին մետաղական կաղապարի և գունային համադրության շնորհիվ HTC One M9-ը համարվում է ամենագեղեցիկ դիզայնն ունեցող սմարթֆոններից մեկը: Սմարթֆոնի գինը $649 է: Էկրանը՝ 5 դյույմ: Մարտկոցի հզորությունը 2840 մԱ/ժ է, տեսախցիկները՝ 20.7 մպ (դիմային) և 4 մպ (հետնամասային): Սմարթֆոնը աշխատում է Android օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի առավելություններից են ձայնային էֆեկտը և սմարթֆոնի հետ միասին վաճառվող բարձրակարգ ականջակալները:

4./5. iPhone 6 և iPhone 6 Plus

Apple ընկերության արտադրության iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները լավագույնների շարքում են հայտնվել շնորհիվ դիզայնի, մեծ էկրանի և հզոր տեսախցիկի: iPhone 6-ի գինը  $649 է, իսկ iPhone 6 Plus-ինը՝  $749: iPhone 6-ի էկրանը 4.7 դույմ է, իսկ iPhone 6 Plus-ինը՝ 5.5 դույմ, մարտկոցի հզորությունը՝ համապատասխանաբար 1810 մԱ/ժ և 2915 մԱ/ժ: Տեսախցիկները՝  8 մպ (դիմային) և 1.2 մպ (հետնամասային): Սմարթֆոններն աշխատում են iOS օպերացիոն համակարգով:

6. Motorola Nexus 6

Google-ի և Motorola-ի համատեղ արտադրանքը՝ Motorola Nexus 6-ը, վարկանիշում հայտնվել է շնորհիվ մեծ և  բարձր որակի էկրանի, ինչպես նաև անլար ու արագ սնուցվող մարտկոցի շնորհիվ: Սմարթֆոնի գինը $499 է, էկրանը՝ 5.96 դույմ, մարտկոցի հզորությունը՝ 3220 մԱ/ժ, տեսախցիկները՝ 13 մպ (դիմային) և 2 մպ (հետնամասային): Սմարթֆոնն աշխատում է Android համակարգով:

7. Sony Xperia Z3

Sony Xperia Z3 սմարթֆոնի առավելություններն են ջրակայունությունն ու բարձր դիմացկությունը: Սմարթֆոնը համադրելի է PS4 համակարգի հետ. նման հնարավորություն չունի որևէ այլ սմարթֆոն: Sony Xperia Z3-ը արժե $529: Էկրանը 5.2 դույմ է, մարտկոցի հզորությունը՝ 3100 մԱ/ժ, իսկ տեսախցիկները՝20.7 մպ (դիմային) և 2.2 մպ (հետնամասային): Սմարթֆոնն աշխատում է Android համակարգով:

8. Motorola Droid Turbo

Մի շարք առավելությունների շնորհիվ Motorola Droid Turbo սմարթֆոնը շուկայում առկա ամենահզոր Android  սմարթֆոններից մեկն է: Սմարթֆոնի գինը սկսում է  $600-ից: Էկրանը 5.2 դույմ է, մարտկոցի հզորությունը՝ 3900 մԱ/ժ, տեսախցիկները՝ 21 մպ (դիմային) և 2 մպ (հետնամասային): Սմարֆոնն ունի անլար սնուցման հնարավորություն:

9. LG G3

Սմարֆոնն ունի հետաքրքիր դիզայն: Աշխատում է Android օպերացիոն համակարգով: Գինը սկսվում է $500-ից: Էկրանը 5,5 դույմ է, մարտկոցի հզորությունը՝ 3000 մԱ/ժ, տեսախցիկները՝ 13 մպ (դիմային) և 2.1 մպ (հետնամասային): Առավելություններից են տեսակցիկի լրացուցիչ հնարավորությունները, փոփոխման ենթակա մարտկոցը:

10. Samsung Galaxy Note 4

Մինչ Galaxy S6 և Edge սմարթֆոնների՝ շուկայում հայտնվելը Note 4-ը համարվում էր լավագույն Android սմարթֆոնը: Այն ունի մեծ հնարավորություններով տեսակցիկ: Էկրանը 5,7 դույմ է, մարտկոցի հզորությունը՝ 3220 մԱ/ժ, տեսախցիկները՝ 16 մպ (դիմային) և 3,7 մպ (հետնամասային): Գինը սկսվում է $729-ից:

09/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.29
-0.02
Եվրո (EUR)
436.15
-0.66
Ռուբլի (RUR)
4.8215
+0.0448
Լարի (GEL)
137.62
-0.59
62198
+282
Արծաթ
998.8
-22.8