Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին
08/07/2015 11:42
Կիսվել

Վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային:

ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փոխայցելությունները և գործնական սերտ շփումները:

Օթար Դանելիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ տպավորված է մեր երկրում գյուղատնտեսության զարգացման մակարդակով և ներկայացրել այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար և քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, և երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը և Օթար Դանելիան նաև համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:

ՀՀ վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը: Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84