Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Կենտրոնական բանկ. Ֆինանսական ներգրավվածության համաժողով Մինսկում
09/07/2015 17:06
Կիսվել

Կենտրոնական բանկ. Ֆինանսական ներգրավվածության համաժողով Մինսկում

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում և զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:

Համաժողովին մասնակցել են նաև Ասիայի, Աֆրիկայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական բանկերի ներկայացուցչներ` ներկայացնելով ֆինանսական ներգրավվածության ոլորտում իրենց երկրների փորձը:

Հայաստանի Հանրապետությունը համաժողովին ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամ, ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, ով ղեկավարում է նաև Ֆինանսական ներգրավվածության միության սպառողների շահերի պաշտպանության և շուկայական վարվելակերպի աշխատանքային խումբը, համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բնակչության ֆինանսական ունակությունների վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները, բնակչության ֆինանսական կրթման բարելավման կողմնորոշիչները, ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության փորձը: Նա նաև նշել է, որ Հայաստանում մշակվում է ֆինանսական ներգրավվածության ռազմավարություն:

Հայաստանը ֆինանսական կրթության, սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական հաշտարարի ինստիտուտի առումներով համարվում է տարածաշրջանում առաջատար երկիր: Ֆինանսական կրթման, սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության ուսումնասիրության նպատակով վերջին երեք տարիների ընթացքում արտասահմանյան բազմաթիվ պատվիրակություններ աշխատանքային այցեր են կատարել Հայաստան:

Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։  ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում  է 2011 թ-ից (տես` www.afi-global.org):

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72