
Հայաստանից հանքահումքային արտադրանքից արտահանումը աճել է ավելի քան 20%-ով
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 184,41 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 21%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու 5 ամսվա արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 37%-ը:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով: