Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
Երևանում վերաբացվել է երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը
20/07/2015 11:08
Կիսվել

Երևանում վերաբացվել է երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը

Հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Նախարարը փոխքաղաքապետի հետ միասին շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել:

«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց կողմից մշակված գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` այս տարի երկրորդը տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով ազգաբնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքն ավելի բարեկարգ է, և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտեր ներկայացրել. ավելի քան 120 գործող տաղավարներ կան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն` գյուղմթերքի տոնավաճառների համար: Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված, դեռևս տարիներ առաջ թվով 34 գյուղատնտեսական փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

2015 թվականին գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6-ին Կասյան փողոցի վերին հատվածում, որտեղ օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Տոնավաճառները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:

Գյուղատնտեսական տոնավաճառներն անց են կացվում 2011 թվականից, և մասնակցության պայմաններն անփոփոխ են:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58