DE BEERS-Ը 11 ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ Է ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ
Ալմաստների և ադամանդների արդյունահանման համաշխարհային առաջատար De Beers ընկերությունը 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում 10.9 անգամ կրճատել է ալմաստների արդյունահանման ծավալները: Այս մասին ասվում է Alngo American ընկերության տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ Anglo American-ը De Beers-ի բաժնետոմսերի 45%-ի սեփականատերն է:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ De Beers-ը կրճատել է ալմաստների արդյունահանումը ֆինանսատնտեսկան ճգնաժամի պատճառով, քանի ,որ ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը այժմ գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Ango American-ը նաև ավելացնում է, որ սույն տարվա երկրորդ եռամսյակում De Beers-ի ցուցանիշները շատ ավելի բարձր կլինեն, քանի որ նորից սկսել է աշխատել ընկերության փետրվար ամսին կանգնեցված Debswana ձեռնարկությունը, որը արտադրում է ընկերության արտադրանքի 65%-ը: