ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃԵԼ Է 56%-ՈՎ
Մեծ Բրիտանիայի Insolvency Service ծառայությունից հայտնում են, որ 2009թ.-ի առաջին քառորդում Անգլիայում և Ուելսում լուծարված ընկերությունների քանակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 56%-ով: Ընդհանուր առմամբ փակվել կամ լուծարվել են 5000 ընկերություններ:
Դրանից բացի սույն տարածաշրջաններում բնակիչների անվճարունակության մակարդակը աճել է 19%-ով և կազմել է 29.8 հազար մարդ, սա 1960թ.-ից գրանցված ամենամեծ թիվն է: