Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը
30/07/2015 19:35
Կիսվել

Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը:

Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման համար:

«Այս ծրագրով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ու զարգացման համար, այլև այն խթան կհանդիսանա ոլորտի ընդհանուր զարգացման համար», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Հյուրերի տեղեկացմամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակում, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում,  ստացվել է  թվով 190 հայտադիմում: Հայտատուները հիմնականում ցանկություն են հայտնել ծրագրի շրջանակում տրամադրվող միջոցներով զբաղվել մասնավորապես հնդկացորենի, հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև մեղրի առաջնային արտադրությամբ:

Ծրագրի համակարգող անձնակազմի անդամները շեշտել են, որ հայտադիմումների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է  նրանց, ովքեր ցանկություն են հայտնել մշակել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի արդյունավետության ապահովման համար հետագայում նախատեսվում է  կազմել առանձին բիզնես-պլաններ, որոնց հիման վրա կիրականացվի յուրաքանչյուր հայտատուի ֆինանսավորումը:

Այս առումով նախարարը ընդգծեց ծրագրի շրջանակում դիվերսիֆիկացված գյուղմթերքի, պանրի եվրոպական տեսակների արտադրության, հատապտղի նոր այգիների հիմնման խթանումը և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը:

Նախարար Սերգո Կարապետյանը նաև առաջարկեց հետագա ծրագրերում հնարավորության դեպքում ներառել մեղվաբուծության զարգացմանը, ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրմանը, ոռոգման կաթիլային համակարգերի կիրառմանը վերաբերող բաղադրիչներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83