Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
05/08/2015 17:45
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է  Բազմաղբյուր և Կարբի համայնքներում գտնվող «Վարգա ֆուդ» և «Կարբի ֆրուտ» նորաբաց ընկերություններ, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի պահածոյացմամբ և չրերի արտադրությամբ:

«Վարգա ֆուդի» տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունը վերջերս է  հիմնադրվել է, այժմ ունի 40 աշխատատեղ և առկա են նախադրյալներ գործունեությունն ընդլայնելու համար:   Նախատեսվում է պատրաստի արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս պահին արդեն իսկ մթերել են  կեռաս և ազնվամորի, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նախատեսում են մթերել ավելի քան 150.0 տոննա պտուղբանջարեղեն:

«Կարբի ֆրուտ»  տնօրենի խոսքով` ընկերությունն անցյալ տարի է ստեղծվել, ընկերության արտադրանքը նախատեսում են մասամբ իրացնել տեղական, և մասամբ էլ` ռուսաստանյան շուկայում:

Ողջունելով նոր վերամշակող ընկերություններ ստեղծելու նախաձեռնությունները` նախարարը վստահություն հայտնեց, որ ընկերությունների հիմնումը թույլ կտա լուծել գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը: 

Այցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Կարբի համայնքի խնձորի այգիներում, որտեղ այգետերերը հավաստիացրեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում կարևորեցին ոռոգման ջրի, ինչպես նաև բուժանյութերի որակի ապահովման հարցերը: Նախարարը  հանձնարարեց մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենին  նախարարության միջոցներով ապահովել բուժանյութերի լաբորատոր փորձաքննությունը: 

Այնուհետև նախարարն ուղևորվեց դեպի Հնաբերդ համայնք` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և   մրցունակության» (CARMAC) ծրագրի  իրականացման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարին տեղեկացրեցին, որ Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:

Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարն  առանձնահատուկ կարևորել է կոոպերատիվների բոլոր անդամների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում` աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

«Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ծրագրի շրջանակում համայնքին արդեն իսկ հատկացվել է 12 անուն գյուղտեխնիկա, այդ թվում` 2 տարկտոր, ինչը կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները:

Համայնքապետի տեղեկացմամբ` պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ Հնաբերդում զգալիորեն ավելացել են հացահատիկի և ընդհանուր ցանքատարածությունները:

Նշելով, որ  Հնաբերդ համայնքն  անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես  մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով  արհեստական սերմնավորման կիրառումը:

Ընդհանուր առմամբ, CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում, նախատեսվում է երկրորդ ծրագրում ևս 12 համայնք ընդգրկել:  Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր:

«Մարզում  այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,-  ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է:  Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների կազմակերպման հարցում:

Այցի ավարտին նախարարը եղել է նաև համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 -40 ց/ հա բերք ստանալ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62