Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հովիկ Աբրահամյան. կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում
06/08/2015 19:32
Կիսվել

Հովիկ Աբրահամյան. կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք:

Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ, թեև սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին: Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում ենք, և կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,1 տոկոսով: Այս տարվա սկզբից մենք ունեինք էներգետիկայի արտադրության որոշակի խնդիր, որը դեռևս 100 տոկոսի չէր հասել, սակայն արդեն էներգետիկայի ոլորտում ևս ունենք 100 տոկոսից ավելի արտադրանք: Բնականաբար, ամենամեծ աճը, ինչպես բոլորը տեսել են, առկա է գյուղատնտեսության ոլորտում, և այս տեսակետից կարելի է նշել, որ հատկապես բուսաբուծության ոլորտում ունենք բավականաչափ մեծ զարգացումներ: Երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ՋՕԸ-երի ներկայացուցիչները նշում էին, որ կա լրացուցիչ ջրարբիացման մեծ պահանջարկ: Դա նաև նշանակում է, որ լրացուցիչ հողատարածքներ են մտել շրջանառության մեջ և գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք ոչ միայն բարձր բերքատվություն, որը կապված է եղանակային պայմանների հետ, այլև հողօգտագործողների կողմից ավելի մեծ օգտագործման պահանջ: Կարծում եմ, որ այդ փաստը ևս Ջրային տնտեսության պետական կոմիտեն հաշվետվություններում ցույց կտա:

Շինարարության ծավալը ևս 0.6 տոկոս աճ է արձանագրել, սակայն շինարարության ծավալում կուզեի նշել մի ուրախալի փաստ. վերջին տարիների մեր շինարարության ծավալի անկման հիմնական գործոններից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարարության նվազումն էր, իսկ այս տարի մենք առաջին 6 ամիսների ընթացքում ունենք բնակչության հաշվին կատարվող շինարարության աճ, ինչը ևս ցանկալի դրսևորում է: Միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական աշխատավարձը ևս աճել է 10,8 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ եթե համեմատենք գնաճի հետ, որը կազմել է 5,1 տոկոս, դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը թե մասնավոր, թե պետական հատվածներում գերազանցում է գնաճի աճին 12-ամսյա կտրվածքով: Եթե նայենք անգամ վերջին ցուցանիշները, որոնք վերաբերում են 2015 թվականի հունիսին, որտեղ մասնավոր հատվածի աշխատավարձերի ամենափոքր տարբերությունն ունենք անցյալ տարվա հունիսի հետ, անգամ այդ պարագայում աճը 5,6 տոկոս է, ինչն ավելի է, քան 5,1 տոկոսը:

Բնականաբար, շատ հարցեր են հնչում, որ եթե կա տնտեսական աճ, ապա ինչու դա չի երևում առօրյա կյանքում: Ցանկանում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի դրա երևալը կապված է մի բանի՝ մասնավոր տրանսֆերտների նվազման հետ: Բնակչության որոշ հատվածի գնողունակությունը նվազում է, և դա առաջին հերթին անդրադառնում է մանրածախ առևտրի վրա, ինչի ազդեցությունն ամենաակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են: Սակայն այն աճը, որ հիմնականում կա արդյունաբերության մեջ, մասնավորապես, հանքարդյունաբերությունում ունենք շուրջ 34 տոկոսանոց աճ՝ միջազգային շուկայում պղնձի գների նվազման պայմաններում: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ այս զարգացումները համադրում ենք, տեսնում ենք, որ այնուամենայնիվ կա տնտեսական աճ և այդ պայմաններում որոշակիորեն պահպանվում է նաև աշխատավարձերի դրական դինամիկա: Մի փոքր նվազում կա զբաղվածության մեջ՝ 1 կամ 2 տոկոսային կետով, սակայն դա ևս ունի սեզոնային բնույթ, որովհետև երբ դիտարկում ենք տարեկան թվերը և նախորդ տարվա առաջին եռամսյակի դինամիկան, ապա գալիս է 1,-1,5 տոկոսի տարբերություն:

Ամփոփելով, կարելի է բավական լավատեսորեն և հավատով նայել, քանի որ այդ պարագայում, երբ անգամ դրսից եկող տրանսֆերտների և գնողունակության կրճատման պայմաններում շինարարության մեջ ունենք բնակչության հաշվին տեղի ունեցող շինարարության աճ, վկայում է տնտեսական աճի և ապագա կարգավորվող եկամուտների որոշակի վստահության մասին: Այս առումով, խիստ կարևոր է այս դրական ազդակները փոխանցել հասարակությանը, քանի որ արդեն առկա են առողջ զարգացման միտումներ և հուսով ենք, որ դրանք ավելի մեծ արձագանք և արդյունքներ կտան արդեն տարվա երկրորդ կեսին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է կիսամյակի ցուցանիշների դրական ազդակը մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:

Նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարության համաձայն օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) տնօրեն Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, թե վերջին 1.5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8-ը ուժը կորցրած է ճանաչվել, 112-ը փոփոխվել-հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972-ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235-ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:

ՕԿԱԿ-ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Մնացած փաստաթղթերի քննարկումը շարունակվում է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի ակտիվացմանը:

Այնուհետև հաստատվել է օրակարգը և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21