Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայաստանում է ՌԴ հարկային ծառայության պատվիրակությունը. ոուս գործընկերները ծանոթացել են դրոշմապիտակների ներդրման հայկական փորձին
07/08/2015 17:04
Կիսվել

Հայաստանում է ՌԴ հարկային ծառայության պատվիրակությունը. ոուս գործընկերները ծանոթացել են դրոշմապիտակների ներդրման հայկական փորձին

Օգոստոսի 6-7-ը առաջավոր փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության պատվիրակությունը` Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը ծանոթացել է մեր երկրում 2013-2014թ.թ.-ների ընթացքում կիրառության մեջ դրված դրոշմապիտակների ներդրման, օգտագործման, հաշվառման և հսկողության խնդիրներին և գործընթացներին: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը կարևորելով փորձի փոխանակումն, ընդգծել է, որ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը բավականին խորն է:  ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի խոսքով` ռուսական պատվիրակությունը տպավորված է Ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգով, հատկապես առցանց գործընթացների բարձր մակարդակով: Ի դեպ, ՌԴ-ում ակցիզային դրոշմապիտակները սահմանափակ քանակությամբ կիրառվում են միայն ենթաակցիզային ապրանքների նկատմամբ: Նախարարությունում Ռուսաստանի պատվիրակությանը ներկայացվել են նախորդ 2 տարվա ընթացքում մասնավորապես դեղորայքի, պահածոների, օծանելիքի և պիտակավորման ենթակա մյուս ապրանքների ներդրման խնդիրներն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես էլեկտրոնային հաշվառման և հսկողության գործող համակարգը: Պատվիրակության անդամները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ծրագրավորողների հետ քննարկել են առցանց ռեժիմով դրոշմապիտակների կիրառման ու հսկողության ամբողջ գործընթացը: Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները: Հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանում Նոր սերնդի ՀԴՄՆ-ների կիրառման, մասնավորապես էլեկտրոնային եղանակով տեղեկատվության հավաքագրման գործընթացը: «Մեր երկրում ներդրված Նոր սերնդի ՀԴՄ-ները` «ամբողջ մեկում» տերմինալը աշխարհում համարվում է լավագույն փորձերից մեկը: Ռուսաստանը ևս հետքրքրված է այս փորձի ուսումնասիրությամբ` իրենց երկրում ներդնելու առումով»,-տեղեկացրել է ՖՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը: Դաշնության պատվիրակության անդամները Կենտրոնի հարկային տեսչությունում ծանոթացել են նաև հարկ վճարողների սպասարկման գործառույթներին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41