Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Գյուղնախարարն այցելել է Լոռու մարզ
12/08/2015 18:23
Կիսվել

Գյուղնախարարն այցելել է Լոռու մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք: Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիր է լուծվել, ստացված բերքն իրացնում են տեղական շուկայում, ոռոգումը կաթիլային եղանակով են կատարում: Աշխատողների խոսքով` մշակության ընթացքում որոշակի խնդիրներ է առաջացրել լվիճը, սակայն ԳԱՄԿ-ի մասնագետի օգնությամբ վնասատուի դեմ միջոցներ են ձեռնարկվել, և կանխվել է բերքի կորուստը: Նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ մասնագետներ ներգրավել` խորհրդատվություն տրամադրելու համար: Ջերմոցային տնտեսության հարևանությամբ նաև շուրջ 2 հեկտար տարածքի վրա խնձորի նորատունկ այգիներ են հիմնվել: Մշակությունը դարձյալ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ է իրականացվում, նախատեսվում է նաև հակակարկտային ցանց ներդնել:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Մեծ Պարնի, որը մարզի այն ութ համայնքներից մեկն է, որտեղ գյուղատնտեսության զարգացման համար կարևորագույն խնդիրներ են լուծվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով: Մասնավորապես մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 11 տրակտոր:

Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, իր խոսքում հատկապես կարևորել է բարձր որակի ապահովման հարցը` շեշտելով, որ մեծածավալ ներդրումներ են կատարվել, և անհրաժեշտ է, որպեսզի դրանք արդյունավետ ծախսվեն և ծառայեն երկարաժամկետ հատվածի համար խնդիրների լուծմանը:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրում, որն այս տարի է մեկնարկել, նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել, 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Նախարարը եղել է նաև Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի ընթացքին, ինչպես նա դիտարկել կարտոֆիլի դաշտերը:

Նախարարի խոսքով` այս տարի Լոռու մարզում բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից շուրջ 3153 հեկտարով ավել հող է մշակվել, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362` հեկտարով կարտոֆիլի, 671` հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով` բանջարեղենի ցանքատարածությունները, համապատասխանաբար ակնկալվում է նաև համախառն բերքի արտադրության ծավալների աճ:

«Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր, և այսօր հատկապես գյուղմթերքի արտահանումների ծավալների աճ ենք արձանագրում, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ես հույս ունեմ, որ տարեվերջի ցուցանիշները մենք կփակենք 2014 թվականի նկատմամբ արտահանման ծավալների կրկնապատկումով»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարի այցի վերջին կանգառը Միխայլովկա համայնքն էր, որտեղ հետևել է ցորենի բերքահավաքի ընթացքին, զրուցել գյուղացիների հետ. այստեղ ցանքսը կատարել են պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտային սերմնացուներով և անգամ անջրդի պայմաններում հեկտարից մինչև 55 ցենտներ բերք են ակնկալում ստանալ:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01