ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՆ «ԱՍԵԱՆ» ՖՈՆԴԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ 38,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Չինաստանի, Ճապոնիայի և Հարավայի Կորեային ֆինանսների նախարարների որոշման համաձայն Չինաստանի և Ճապոնիայի կառավարություններից յուրքանչյուրը Հարավ-Արևմտյան Ասիայի Երկրների Ասոցիացիայի Հակաճգնաժամային Ֆոնդին «ԱՍԵԱՆ» կտրամադրի 38,4 մլրդ դոլար, իսկ հարավ կորեական կառավարությունը կտրամադրի 19,2 մլրդ դոլար: Արդյունքում Չինաստանի, ինչպես և Ճապոնիայի մասնաբաժինը «ԱՍԵԱՆ» ֆոնդում կկազմի 32%, Հարավային Կորեայինը` 16%, իսկ մնացյալ 20%` Ասոցիացիայի անդամ մյուս երկրները (Ինդոնեզիա, Կամբոջա, Մալազիա, Լաոս, Սինգապուր, Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Մյանմա): Նշենք, որ ռեզերվային ֆոնդի ստեղծման որոշումն ընդունվել է 2008թ. հոկտեմբերին և նպատակ ունի աջակցություն ցույց տալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առավել տուժած անդամ երկրներին: Ֆոնդի ընդհանուր ծավալն այժմ կազմում է 120 մլրդ դոլար: