
Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 51.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 51.8%-ով և կազմել 168.9 հազար տոննա:
Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով և կազմել 5 768 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 2.7%-ով և կազմել 7 827 տոննա: