Իրանի մուտքը նավթամթերքների շուկա կնպաստի նավթի գների ցածր մակարդակի պահպանմանը
2015 թվականին սպասվում է նավթի պահանջարկի աճ: OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գնահատականներով՝ այս տարի նավթի սպառումը աշխարհում կկազմի շուրջ 92.61 մլն բարել/օրական:
Ըստ կանխատեսումների՝ հաշվետու տարում OPEC-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանումը, նախորդ տարվա համեմատ, կաճի 0.86 մլն բարել/օրական չափով, մինչդեռ OPEC-ի անդամ երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների աճը այս տարի կկազմի 0.19 մլն բարել/օրական:
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ նավթամթերքների շուկայում Իրանի մուտքը կհանգեցի շուկայական առաջարկի լրացուցիչ ավելացման: Նման պարագայում սպասվում է, որ կձևավորվի նավթի ցածր գների մակարդակը: