Այս տարի Հայաստանից հանքահումքային արտադրանքից արտահանումը աճել է 24%-ով
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 268,38 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 24%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու 7 ամիսների արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 32%-ը:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով: