Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Apple-ը ներկայացրել է iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները
10/09/2015 10:14
Կիսվել

Apple-ը ներկայացրել է iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները

Ժամեր առաջ Apple կորպորացիան ներկայացրել է iPhone սմարթֆոնների հերթական սերունդը: Նշենք, որ նոր սմարթֆոնների արտաքինը գրեթե չի տարբերվում անցյալ տարի թողարկված iPhone 6 և 6 Plus սմարթֆոններից: Ինչպես և սպավում էր, հիմնական փոփոխությունները վերաբերում են սմարթֆոնների տեխնիկական և ծրագրային կարողություններին:

Նոր մոդելներում Apple-ը ներդրել է 3D Touch համակարգը, որը շատ նման է Apple Watch-երում ներդրված Force Touch համակարգին: Համակարգը հնարավորություն է տալիս տարբերակել էկրանի սեղմումներն ըստ ուժգնության և դրանից կախված գործարկել տարբեր ֆունկցիաներ:

Սմարթֆոնների նախնական պատվերը կմեկնարկի սեպտեմբերի 12-ից, իսկ առաքումները՝ սեպտեմբերի 25-ից:

iPhone 6S մոդելը զինված է A9 պրոցեսորով, որը 70%-ով ավելի արագ է քան A8 պրոցեսորը, որով զինված էր iPhone 6 մոդելը: Սմարթֆոնի վրա տեղադրվել է 12MPx կետայինությամբ հիմնական տեսախցիկ, որը թույլ է տալիս նկարահանել 4K որակի տեսանյութեր. իսկ դիմային տեսախցիկի կետայինությունը 5MPx է:

iPhone 6S-ում իրականացված նորամուծություններից մեկն էլ անվանվել է Live Photos: Նորամուծության շնորհիվ հնարավոր է նկարել շարժական նկարներ, համացանցում այս նկարներն արդեն իսկ անվանվում են Հարի Փոթերի նկարներ՝ հավանաբար դրանք նմանացվում է հայտնի ֆիլմում ներկայացված շարժական կտավներին կամ օրաթերթերի նկարներին: Apple-ը հայտարարել է, որ Facebook-ը մոտ ապագայում հնարավորություն կտա ցուցադրել և տարածել նոր շարժական նկարները:

Սմարթֆոնների հիշողության ներքին ծավալը չի փոխվել՝ առկա են 16. 32 և 128 ԳԲ հիշողությամբ սարքեր: Ասենք, որ ավելացվել է iPhone-ի ևս մեկ գունային տարբերակ՝ Rose Gold / Ոսկյա Վարդագույն, պահպանվել են նաև նախկին գունային տարբերակները՝ Տիեզերական Մոխրագույն, Արծաթե և Ոսկյա:

Սմարթֆոնները կարշխատեն iOS 9 օպերացիան համակարգով, որը ներբեռնման համար հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից:

Խոսելով iPhone 6S Plus մոդելի մասին, պետք է նշենք, որ iPhone 6S մոդելի համեմատ հիմնական տարբերությունները երեքն են՝ առաջին հերթին դա էրկանի չափն է, այնուհետ մարտկոցի հզորությունը և վերջապես iPhone 6S Plus-ի տեսախցիկի կայունացման համակարգն ավելի հզոր է: Մնացած բոլոր ցուցանիշներով սմարթֆոնները չեն տարբերվում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45