ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀՆԱ-Ն 2009Թ. ԿԿՐՃԱՏՎԻ 4%-ՈՎ
Եվրահանձնաժողովը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում կանխատեսում է Եվրամիության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի կրճատում մինչև 4%: Նշենք, որ Եվրահանձնաժողովը փետրվար ամսում կանխատեսել էր ՀՆԱ-ի կրճատում 1.9%-ով: Եվրամիության գործադիր մարմինը կանխատեսում է նաև 2010թ. տարածաշրջանում տնտեսական անկում 0.1%-ով և գործազրկության աճ մինչև 11.6%: Այս կանխատեսումների համաձայն 2010թ. Եվրամիության երկրներում բյուջեի պակասուրդը միջինը կկազմի 6.5%: