BMW-ի ղեկավարն ուշագնաց է եղել նոր մեքենաների ներկայացման ժամանակ
Արտակարգ պատահար է գրանցվել Ֆրանկֆուրտում ընթացող ավտոսալոնի ընթացքում: BMW ընկերության ղեկավար Հերալդ Կրյուգերը Ֆրանսֆուրտի ավտոսալոնում ընկերության նոր մոդելները ներկայացնելիս մի պահ ուշագնաց է եղել ու հայտնվել հատակին: Ընկերության աշխատակիցներն անմիջապես օգնել են Կրյուգերին և հեռացրել հարթակից:
Կրյուգերն անմիջապես հետազոտություն է անցել հիվանդանոցում: Կոնցեռնի ներկայացուցիչը հայտնել է, որ 49-ամյա ղեկավարի հոտ ոչ մի լուրջ բան չի եղել, պարզապես նա գերհոգնած է եղել վերջին շրջանում գործնական ուղևորությունների մեծ քանակի հետևանքով: