
Samsung-ը ճգվող սմարթֆոն կներկայացնի
Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն հաջորդ տարվա սկզբին Samsung կորպորացիան կներկայացնի ճգվող սմարթֆոն, որի նախնական անվանումը Project Valley է:
Samsung-ի սերը կոր մակերեսների հանդեպ վաղուց է հայտնի, այժմ էլ ընկերությունը արտադրում է կոր եզրերով Galaxy Edge սմարթֆոնները:
Project Valley-ի մասին տարածված տեղեկությունների համաձայն խոսքը գնում է ծալվող էկրանով սմարթֆոնի մասին, որը զինված կլինի Qualcomm Snapdragon 620 պրոցեսորով և 3ԳԲ օպերատիվ հիշողությամբ: